Աշխատողների համար ստաժի ձևաթղթեր չեն ներկայացվել

Տաթև.

Հարգելի կոլեգաներ, ես կանգնել եմ մի խնդրի առաջ և ունեմ Ձեր օգնության կարիքը: Տարվա սկզբից մինչ հիմա աշխատանքի եմ ընդունել 3 հիմնական աշխատողի, որոնց համար աշխատանքի պետական տեսչություն չեմ ներկայացրել ստաժի մասին ձևաթուղթը: Ի՞նչ տույժի կամ տուգանքի պետք է ենթարկվեմ, և 3 բացթողման համար ինչքա՞ն է տուգանքը, եռապատի՞կ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

Հարգելի Տաթև, ստաժի ձևաթուղթը ներկայացնում եք աշխատողների ընդունվելուց հետո 3 ամսվա ընթացքում սոցապ. բաժին: Ժամանակին չներկայացնելու համար կա վարչական տուգանք 10000-20000 դռամ (անկախ քանակից):

Կարինե

Հարգելի Տաթև, նախ ստաժի համար ձևը ներկայցվում է կենսաթոշակային բաժին, և ստաժի մասին տեղեկատվությունը ներկայացվում է մինչև 1995թ-ի համար: Իսկ վարչական տուգանքը կապ չունի աշխատողների քանակի հետ, դա վերեբերվում է չներկայացված հաշվետվության ձևին, մինչև 20000 դրամ է:

Գայանե Ա

Հարգելի Տաթև, ստաժի մասին ձևաթղթերը ներկայացնում եք սոց. տարածքային բաժին, ոչ թե աշխատանքի տեսչություն, և ժամկետը 3 ամիս է, եթե կա ժամանակ, ուղարկիր, եթե ժամկետը լրացել է, ավելի լավ է գնաս սոց, այնտեղ համաձայնության կգաք:

Տաթև

Շնորհակալություն…

Արման

Ձեր նկատմամբ չեն կարող իրականացնել վարչական վարույթ և նշանակել վարչական տուգանք, քանզի դուք պարտավորվածություն չունեիք տվյալ ձևաթուղթը ներկայացնելու, մինչև ձեզանից այն չպահանջեին: