Աննա.
Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է: Խնդրում եմ օգնել: Ես ընդունել եմ աշխատանքի ներկարար և ատաղձագործ, սակայն հավելավճար չեմ հաշվարկել և չեմ վճարել: Ցանկանում եմ ուղղել սխալս և չգիտեմ` արդյո՞ք ճիշտ եմ.
1. արդյո՞ք աշխատանքային պայմանագրում պետք է ներառվի հավելավճարի գումարը, թե՞ ոչ
2. աշխատավարձի քանի՞ տոկոսը պետք է կազմի հավելավճարը 30% թե 50%, և կխնդրեի ասել` օրենքի ո՞ր հոդվածով է դա կարգավորվում
3. և եկամտային հարկի հաշվարկում ո՞ր սյունյակում պետք է ներառել հավելավճարի գումարը (հաշվետվության 1.6 կետ աշխատավարձ (բազային եկամու՞տ
Կանխավ շնորհակալ եմ արձագանքի համար:
Հարգելի Աննա,
փորձեմ օգնել Ձեզ օրենքի շրջանակներում.
1. Խնդրում եմ կարդաք Աշխատանքային օրենսգրքի 84 Հոդվածը, որտեղ սահմանված է աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում / աշխ. պայմանագրում նշվող պարտադիր կետերը
84 հոդվածի 8-րդ կետում նշված է
8) աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն պետք է պարտադիր նշվեն
2. ԱՕ Հոդված 184. Արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի վարձատրությունը
Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
3. Հավելումները և հավելավճարները ներառեք 1.6 կետում աշխատավարձ/բազային եկամուտ տողում:
Հուսով եմ օգնեցի,
Հարցերի դեպքում գրեք, սիրով կպատասխանեմ
Հարգելի Վարդուհի, շնորհակալ եմ պատասխանի համար: Սակայն ունեմ մեկ հարց ևս. ատաղձագործի աշխատանքը համարվու՞մ է վնասակար, թե՞ ոչ: Եվ մեկ հարց ևս. քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների եկամտային հարկի հաշվի համարը taxservise.am համակարգում տարբեր է, այսինքն հիմնական աշխատողների մասով փոխանցում եմ մեկ հաշվի, իսկ քաղ. իրավականով մեկ ա՞յլ հաշվին: Կանխավ շնորհակալ եմ:
Աննա ջան,
Ահա ծանր, վնասակար աշխատանքների ցանկը… (), խնդրում եմ ծանոթացեք, 217 համարում նշված է նաև ատաղձագործը
Քաղ. իրավականի մասով
1. Դուք ճիշտ եք, հաշվեհամարները տարբեր են, անձամբ ես փոխանցում եմ կատարում ամեն մեկինը իր հաշվեհամարին, քանի որ այդպես ավելի ճիշտ է, բայց հարկայինից երբ հետաքրքրվում եք, իրենք խորհուրդ են տալիս փոխանցել մեկ հաշվեհամարի, քանի որ որ հաշվեհամրին էլ փոխանցեք գումարը, մեկ է` իրենք գալու են նստեն տվյալ կազմակերպության նույն քարտի վրա, այսինքն տարբերություն չկա, թե որ հաշվեհամարին կփոխանցեք: Այնպես որ ընտրությունը Ձերն է:
Հարգանքով: