Յանա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Եթե աշխատողը երկար ժամանակ է աշխատանքի չի ներկայանում, ոչ մի տեղեկություն չի հայտնում բացակայելու վերաբերյալ և գործատուն չի կարողանում իր հետ կապ հաստատել: Այդ դեպքում գործատուն կարո՞ղ է ազատել աշխատողին ՀՀ ԱՕ 113 հոդվածի, 1 մասի, 9-րդ կետի հիման վրա։ Այդ դեպքում պարտադի՞ր է ծանուցել աշխատողին ազատման մասին։ Կանխավ շնորհակալություն:
Ձեր ապահովության համար անպայման ծանուցում ուղարկեք փոստով՝ նշելով ազատման հիմքը և ԱՕ համապատասխան հոդվածը։
Կարող եք, հիմնվելով այս հոդվածի վրա
ԱՕ Հոդված 123.Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը առանց աշխատողին ծանուցելու
Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու` առանց աշխատողին ծանուցելու:
Շատ շնորհակալություն
Այո, այդ դեպքում կարող էք ազատել աշխատողին ՀՀ ԱՕ 113 հոդվածի, 1 մասի, 9-րդ կետի հիման վրա, ծանուցման պարտավորություն էլ չունեք: