Եթե աշխատողն անչափահաս է

Սյուզի.

Բարև Ձեզ։ Աշխատող գրանցելու դեպքում, եթե անչափահաս է, ծնողի կողմից աշխատելու թույլատրության օրինակելի ձև գոյություն ունի։ Գրանցման հայտի մեջ աշխատավարձի չափ չի նշվում, այդ դեպքում եկամտայինի հարկման բազան ո՞ր տեղից են վերցնում։ Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ձեր կողմից ներկայացված եկամտայինի հաշվարկից:

Tigran

Աշխատող գրանցելու դեպքում, եթե անչափահաս է, առնվազն պետք է 1) անձը հաստատող փաստաթուղթ.2) սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք.5) ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում մինչև տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացին: Գրանցվել կարող են տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք:Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում`: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի: Մինչև 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր:Պետք է վճարվեն ժամավճարով. քանի որ Աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է` 4) տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական մինչև 24 ժամ.: Ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 16 ժամից, իսկ տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար` ոչ պակաս 12 ժամից, և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը:

5) տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական մինչև 36 ժամ: