Նաիրա.
Բարև: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ընկերության աշխատողներից մեկի վրա երկկողմանի համաձայնությամբ դրվում են նաև գանձապահի պարտականություններ, ապա արդյո՞ք պետք է համաձայանագրում նշել նաև հավելյալ վարձատրության մասին, և ո՞ր իրավական ակտի համաձայն է դա արվում: Կանխավ շնորհակալություն:
Այո, համաձայնագրով պարտադիր պետք է սահմանվի աշխատանքի վարձատրության ամսական չափը` դրուք և դրույքի 50%-ի չափով ամսական հավելավճարը: Հիմք է նշվում ՀՀ կառավարության 02.12.2010թ. 1698-Ն որոշումը:
Նշված որոշման ‘XX. Ընդհանուր մասնագիտություններ’ բաժնում (որպես ծանր, վնասակար արտադրություններ, աշխատանքներ, մասնագիտություններ և պաշտոններ) նծված է
1. Կանխիկ դրամը վերահաշվարկող և տեսակավորող գանձապահներ
հուսամ` պատասխանս բավարար էր: