Lena.
Բարև ձեզ:
Աշխատողի աշխատանքային պայմանագիրը ավարտվել է 2015թ. հունիսի 30-ին: Սխալմամբ այդ աշխատողի համար վերջնահաշվարկ չի կատարվել: Հուլիսի 1-ից էլեկտրոնային հաշվետվության համակարգում այդ աշխատողի տվյալները արդեն չեն երևում: Հնարավո՞ր է արդյոք հիմա կատարել այդ աշխատողի համար վերջնահաշվարկ և ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված էլեկտրոնային հաշվետվություն հունիս ամսվա համար: Խնդրում եմ ձեր խորհուրդը` ինչպես լուծել այս հարցը: Եվ արդյո՞ք այդ սխալի համար սահմանվում է տույժ կամ տուգանք:
Կանխավ շնորհակալ եմ:
Կարող եք հունիս ամսվա համար նորից հաշվետվություն ուղարկել, որն էլ կհամարվի ճշգրտված հաշվետվություն: