Արմին․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․
Ա/Ձ-ն աշխատում է միկրոյով։ Վարձու աշխատողը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ է գնացել 2022 թվականի հուլիսից (տվյալ ժամանակահատվածում մայրության նպաստը հաշվարկվել է հաշվի առնելով միկրոյի համար սահմանված աշխատավարձից պահվող 5 000 դրամ եկամտային հարկը)։ Այժմ վարձու աշխատողի համար նորից պետք է մայրության նպաստ հաշվել, իսկ աշխատավարձից պահվում է 20% եկամտային հարկ։ Ինչպե՞ս հաշվարկեմ մարյության նպաստը (ֆիզից ֆիզը): Արդյո՞ք որպես միջին աշխատավարձ պետք է հիմք ընդունեմ 78 020 ՀՀ դրամը (խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով սահմանված հիմնական աշխատավարձը):
Շնորհակալություն։
պետք է այս դրույթներով շարժվեք.
23. Եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի
խնամքի արձակուրդում գտնվելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձը:
միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն ընկած ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հիսուն տոկոսը:23.1. Եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի
(23.1-ին կետը լրաց. 14.01.21 N 11-Ն, փոփ. 25.11.21 N 1916-Ն, խմբ. 25.05.23 N 794-Ն)
24. Անաշխատունակության նպաստի և մայրության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս գործատուն հաշվառում է հաշվարկային ժամանակահատվածի համար (անկախ այդ ժամանակահատվածում իր և վարձու աշխատողի աշխատանքային հարաբերությունների անընդհատությունից) միայն իր կողմից վարձու աշխատողին վճարած (հաշվարկած) եկամուտը՝ բացառությամբ օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ կետերով սահմանված դեպքերի:
Հարգելի Տիգրան, շնորհակալ եմ արձագանքելու համար։
Տվյալ իրավիճակում հաշվարկային ժամանակահատվածը ներառում է վարձու աշխատողի խնամքի արձակուրդում գտնվելու ամիսները (8*78020) և միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն ընկած ամիսներ (4*46875):
Մայրության նպաստը հաշվարկվել է հետևյալ կերպ․
((8*78020)+(4*46875))/12=67638 (միջին ամսական աշխատավարձ)
67638/30.4*140=311490
311490-20%%=249192
Վճարման ենթակա մայրության նպաստը կազմում է 249 192 դրամ։
Արդյո՞ք հաշվարկը ճիշտ է կատարվել: Շնորհակալություն։