Արմեն․
Բարև ձեզ։ Աշխատողին պետք է աշխատանքից ազատել Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով։ Աշխատողին պետք է տրամադրել ծանուցում, հետո ազատել աշխատանքից հրամանի համաձայն։ Խնդիրը կայանում է նրանում, որ աշխատողը գտնվում է արտերկրում, և պետք է նրան ծանուցել տեսազանգի և մեյլի միջոցով։ Ինչպե՞ս ստեղծել իրավական ճիշտ հիմքեր։ Արդյո՞ք խնդիր կառաջանա, եթե աշխատողը հրաժարվի ստորագրել աշխատանքից ազատման հրամանը։
քանի որ այդ պահանջը միայն գրավոր է, իսկ այլ եղանակով ևս կարող եք ծանուցել, այդ դեպքում փոստով ծանուցեք գրավոր,հետո կազատեք,
Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: