Նանե.
Բարև ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում. Աշխատակիցը ցանկանում է օգտվել երեխայի խնամքի համար տրվող չվճարվող արձակուրդից մինչև երեխայի 3 տարին լրանալը: Իրավունք ունի՞ արդյոք նա ետ վերադառնալ աշխատանքի երբ ցանկանա, թե՞ պետք է անպայման երրորդ տարին լրանալուց հետո վերադառնա աշխատանքի:
Նախապես շնորհակալ եմ:
Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցին կարելի է ներգրավել աշխատանքի մինչև այդ արձակուրդը լրանալը, նրա գրավոր դիմումի առկայության դեպքում: Դիմումի հիման վրա կազմվում է համապատասխան հրաման և աշխատակիցը ներգրավվում է աշխատանքի: