Նարինե.
Բարև ձեզ։ Աշխատողը չվճարվող արձակուրդում է՝ 60 օր տևողությամբ։ Ժամկետը լրացել է և աշխատողը չի վերադարձել աշխատանքի։ Ի՞նչ պետք է անի գործատուն։
Նարինե.
Բարև ձեզ։ Աշխատողը չվճարվող արձակուրդում է՝ 60 օր տևողությամբ։ Ժամկետը լրացել է և աշխատողը չի վերադարձել աշխատանքի։ Ի՞նչ պետք է անի գործատուն։
Նախ փորձեք կապ հաստատել ու պարզել չներկայանալու պատճառները, իսկ եթե հնարավոր չի լինում արդեն հ.113 մաս 1 9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում:
Եթե չի վերադառնալու աշխատանքի պայմանագիրը լուծեք:
Բարև Ձեզ: Եթե աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, բայց ինչ-ինչ պատճառներով չի վերադարձել, պահանջեք բացատրագիր իր բացակայության վերաբերյալ: Տնօրենի կողմից հարգելի համարվելու դեպքում նա կարող է շարունակել աշխատել, հակառակ դեպքում կարող եք լուծել պայմանագիրը Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի: