Աշխատողը չի ներկայացել և հիվանդաթերթիկ չի բերել

Մարինե.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եմ աշխատավարձից պահում անել, եթե աշխատողը չի ներկայացել աշխատանքի և հիվանդության թերթիկ չի բերել։ ԱՕ-ում հիմք չգտա, եթե կա՞, խնդրում եմ տալ հղում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Եթե աշխատողը չի ներկայացել աշխատանքի` ի՞նչ աշխատավարձի մասին է խոսքը: Այդ օրերի համար դնում եք բացակա և չեք վճարում: Տնօրենը առանց հիմքի/դիմումի/ կարող է այդ աշխատողին ազատել աշխատանքից` բացակայությունների պատճառով, աշխատանքային օրենսգրքում կա կետ դրա մասին:

Մարինե

Հոդվածը կասե՞ք:

Ալլա

ԱՕ Հոդված 113.Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի աշխատանքի չներկայանալու դեպքում:

Tigran

Կարող եք աշխատավարձից պահում անել, սակայն բացակայելու պատճառների մասին բացատրագրի հիման վրա, որ անհարկի չլինի, այլ հիմնավոր: Կամ եթե համաձայն եք կողմերով, չվճարվող արձակուրդ ձևակերպեք, ստաժի հաշվարկը որ չխախտվի:

Մարինե

ԱՕ-ով հոդված չգտա, որ կարելի է աշխատավարձից պահում անել։ Եվ պահում անելու դեպքում ինչպե՞ս արձանագրել փաստաթղթով։

Tigran

Նայեք 213-218,220-230 հոդվածները,դրա համար եմ գրել որ պետք է ներկայացնի բացատրագիր. Հոդված 226.
Կարգապահական տույժի կիրառման կարգը 1. Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն՝ տրամադրելով ողջամիտ ժամկետ: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության:

Ալլա

Եթե չի ներկայացել, դնում եք անհարգելի բացակա և չեք վճարում։
Աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:

Մարինե

Շնորհակալություն

Zoya

Հարգելի Մարինե, դուք կարող եք չաշխատած օրերի համար պահել աշխատավարձից, բայց կարող է լինել հարգելի պատճառով բացակայություններ, որի դեպքում պահում չեն անում, պարզաբանեք Ձեր տնօրենի հետ:

Մարինե

Շնորհակալություն

Հերմինե

Համաձայն ՀՀ ԱՕ 113 հոդվածի 9-րդ կետի. անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում։

Հերմինե

Համաձայն ՀՀ ԱՕ 113 հոդվածի 9-րդ կետի. անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում Գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը աշխատողի հետ։

Արա

Եթե աշխատանքից բացակայելը աշխատողի մեղքով է կամ անհարգելի, Դուք իրավունք ունեք աշխատավարձ չհաշվարկեք, առանձին դեպքում կարող եք աշխատանքից ազատել:

Karine

Անհարգելի բացակայության հիմքով այդ օրերի համար չեք վճարում։