Արթուր.
Բարև Ձեզ:
Աշխատողը ընդունվել է աշխատանքի 2002թ սեպտեմբերին: 2013 օգոստոսին ազատվում է աշխատանքից: Այդ ընթացքում 4 անգամ տարբեր տարիներին օգտվել է ամենամյա արձակուրդից: Փաստորեն ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ: Արդյո՞ք վերջնահաշվարկ կատարելիս պետք է հաշվի առնել բոլոր 7 տարիները (հոդված 170 կետ 2), թե՞ մինչև 2005 թ հաշվի չառնել, քանի որ աշխ. օրենսգիրքը ուժի մեջ է մտել 2005թ-ից:
Շնորհակալություն:
Ձեր կարծիքի հետ համաձայն եմ, սակայն ՀՀ աշխ. օրենսգրքրի 168 հոդվածը հստակ սահմանում է. Հոդված 168. Չօգտագործված ամենամյա արձակուրդի տրամադրումը աշխատանքից ազատվելիս
Աշխատանքից ազատվելիս (բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերով եւ 123-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերի) չօգտագործված ամենամյա արձակուրդը աշխատողի ցանկությամբ տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:
Իրինա, կներեք, բայց չհասկացա: Դուք նկատի ունեք չօգտագործած արձակուրդայինները չվճարել, փոխարենը տեղափոխել ազատման օ՞րը:
Ինձ պարզապես հետաքրքիր է, չօգտագործած ամենամյա արձակուրդները պետք է հաշվի առնել միայն 2005 թ-ից հետո ընկած տարիների համար, թե՞ ոչ:
Ձեր հարցի մեջ նշել եք ,որ աշխատողը ս/թ օգոստոսին ազատվում է աշխատանքից: Վերջնահաշվարկը կատարելիս չօգտագործված ամենամյա արձակուրդները պետք է հաշվի առնեք և վճարեք պարտադիր, բոլոր 7 տարիների համար (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 12):