Աշխատողը մեկնելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ

Հասմիկ.

Հարգելի էքսպերտ, ես աշխատում եմ Հարավ-Կովկասյան Երկաթուղում: Այժմ գտնվում եմ երեխայիս խնամքի արձակուրդում, դեռ 1 տարի ունեմ աշխատանքի վերադառնալուս համար: Ամռանը կծնվի 2-րդ երեխաս: Կուզեի իմանալ, թե նվազագույնը որքան ժամանակ է ինձ հարկավոր աշխատել` մինչ ֆիզ. արձակուրդի գնալս, որպեսզի օգտվեմ վերջերս բարձրացված աշխավարձովս հաշվարկվող 140 օրվա գումարս: Դեկրետից դեկրետ եմ գնում, բայց մի փոքր կարող եմ աշխատել: Այդ ժամկետն է ինձ հետաքրքրում, 1 լրիվ ամիսը բավարա՞ր է: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nelli

Երբ աշխատողը գնում է դեկրետից դեկրետ, ապա նրա ֆիզ. արձակուրդի գումարը հաշվարկվում է նախկին դեկրետային գումարի չափով, իսկ, առհասարակ հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում է նախորդ 12 ամիսների միջին աշխատավարձով, այնպես որ 1 ամիսը բավարար չէ:

Anna

Բարև Ձեզ, հարգելի Հասմիկ:
Ֆիզ. արձակուրդի գումարը հաշվարկելու են` ֆիզ.արձակուրդի ամսվան նախորդող 12 ամիսների եկամուտը 12-ի բաժանելու միջոցով: Այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում Դուք եղել եք երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին Ձեզ համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Այսինքն, եթե նախքան ֆիզ. արձակուրդ գնալը Դուք աշխատեք օրինակ, 1 կամ 2 ամիս բարձրացված աշխատավարձով, ապա միջին աշխատավարձ հաշվելիս, այդ 1 կամ 2 ամսվա համար կհաշվարկվի բարձր աշխատավարձ, իսկ մնացած ամիսների համար որպես աշխատավարձ հիմք կընդունվի խնամքի արձակուրդ գնալու ամսվան նախորդրող ամսին Ձեզ համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Lilit

2015թ. հունվարի 1-ից անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին աշխատավարձի 80%-ի չափով անկախ ստաժից: Ճի՞շտ եմ, թե՞ ոչ: