Աշխատողը մեկնել է վերապատրաստման կազմակերպության հաշվին

Մացակ.

Բարև ձեզ, եթե հնարավոր է` խնդրում եմ պատասխանել տվյալ հարցին, շատ շտապ է:
Աշխատողիս ուղարկել եմ վերապատրաստման կազմակերպության հաշվին՝ ծախսելով բավականաչափ միջոցներ։ Այժմ ունեմ մտահոգություն, որ նա կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը։ Ինչպիսի՞ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել հետագայում նման երևույթներից խուսափելու համար։
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
AA

Հարգելի Մացակ, ինչ պայման էլ ներառվի աշխատանքային պայմանագրում, ներքին կարգապահական կանոններում` աշխատողն ազատ է լուծելու աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով սահմանված կարգով, քանի որ դա նրա իրավունքն է, հետևաբար նրան աշխատանքից ազատելը արդեն գործատուի պարտականությունն է, որից վերջինս խուսափել չի կարող: Սա, իհարկե, իմ կարծիքն է:

Արսեն

Մացակ ջան, նախքան աշխատակցին վերապատրաստման ուղարկելու` նրա հետ կարող եք պայմանագիր կնքել այն մասին, որ նա պարտավորվում է Ձեր մոտ աշխատել որոշակի ժամանակ, քանի որ Դուք նրա գիտելիքներում կատարել եք ներդրում, իսկ հակառակ դեպքում աշխատողը պարտավորվում է Ձեզ փոխհատուցել իր վերապատրաստման ծախսերը:
Արսեն 098-810-555

Քնարիկ Հոխանյան

Արսենը ճիշտ է: