Հռիփսիմե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ եթե աշխատողը գողություն է արել և դրա համար ազատվել է աշխատանքից, և քանի որ ունի դրամական պարտավորություն խանութին, պետք է իր տվյալ ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկը չփոխանցենք իր հաշվեհամարին։ ՀԾ-ում ի՞նչ ձևակերպում անեմ, որ պարտք չերևա։ Ո՞նց վարվեմ, որ ճիշտ լինի։
Ողջույն։
Եթե քրեական գործ չի հարուցվելու, ուրեմն իրենից դիմում վերցրեք, որ նա խնդրում է իրեն հասանելիք աշխատավարձն ու վերջնահաշվարկը փոխանցեք այլ անձին (նշելով այլ անձի անունն ու հաշվեհամարը)։
Ձևակերպումներում էլ այլ բան պետք չի կատարել, արեք էնպես, ինչպես նախկինում։
Դուք իրավունք չունեք աշխատավարձը չփոխանցելու,պետք է փոխանցեք և եթե ապացուցված է գողությունը, պետք է գումարով փոխհատուցվի այն:
՛Եեթե հարցը ՀԾ-ն է կարող եք 714 հաշիվը կիրառել։
պետք է ազատեք այս հիմքով, 6) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում.նաև հ.122, 237-241,իսկ եթե գրավոր հիմք կա գողության մասին այո վերջնահաշվարկի ժամանակ պետք է պահվեն այդ գումարի չափով, դտ2226 կտ 614
Պետք է գրավոր դիմում վերցնեք, որ աշխատավարձի ու վերջնահաշվարկի պահով ոչ մի պարտավորություն չունի։
շատ շնորհակալություն