Լաուրա.
Բարև Ձեզ։ Աշխատակիցը աշխատում է հնգօրյա աշխատանքային շաբաթով, օրական 8 ժամ տևողությամբ, սակայն պարբերաբար ուշացումներով է ներկայանում աշխատանքի։ Կարո՞ղ եմ տաբելում 8 ժամի փոխարեն նշել այնքան ժամ, որքան նա աշխատել է՝ օրինակ՝ 2 ժամ ուշացել է, նշեմ 6 ժամ:
Այո, կարող եք ու ըստ տաբելի աշխատած ժամերի հաշվելու եք աշխատավարձը:
Նշել կարող եք, սակայն նախ բացատրություն է պետք գրավոր ձևով ուշացման պատճառների մասին:
Կարող եք, բացի դրանից աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել աշխատակցի նկատմամբ կարգապահական հետևյալ տույժերը՝
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:
Բարև Ձեզ։ Աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող եք որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն և աշխատողից պահանջել բացատրագիր։