Ռուզաննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե աշխատակիցը, որը աշխատում է հնգօրյա դրույքաչափով և պարբերաբար բացակայում է աշխատանքից, արդյո՞ք կարող ենք բացակաները ֆիքսել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի մեջ։ Այսինքն՝ ամսվա կտրվածքով շաբաթական 1 օր (օրինակ՝ ամեն հինգշաբթի) բացակայել է։
Կանխավ շնորհակալ եմ։
Իհարկե կարող եք բացակաները ֆիքսել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի մեջ։ Իսկ դրա հետ կապված պահումներ էլ եք անելու, եթե անհարգելի են։
Իհարկե կարող եք, իսկ եթե այդ բացակայությունները նաև անհարգելի են կարող եք կիրառել ԱՕ Հոդված 113.Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի աշխատանքի չներկայանալու դեպքում։
Ոչ թե կարող եք, այլ պարտավոր եք բացակաները ֆիքսել, որի հիման վրա էլ հաշվարկել աշխատավարձ։
Իհարկե, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը դրա համար է։