Յանա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք. համաձայն աշխատանքային պայմանագրի՝ նշված ժամկետում աշխատավարձի չվճարման դեպքում գործատուն ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ հասանելիք աշխատավարձի 0,02 % չափով։ Ճի՞շտ է։
Կանխավ շնորհակալություն։
Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: