Աշխատավարձի ձևակերպումներ

Անահիտ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ ձևակերպման մեջ: Կազմակերպությունը ոչ մի գործունեություն չի ծավալում, բայց դադարեցում էլ տված չէ: Միայն տնօրենին ամսական աշխատավարձ է հաշվարկվում, որը չի վճարվում, փակվում է 513-ով (527-513): Աշխատավարձից պահումները փոխանցվում են: Հարցս հետևյալն է՝ դեբետային մասում ի՞նչ հաշվի հետ պետք է թղթակցեմ այդ պահումները։ 154 -ի հետ եմ տալիս 154-525, 154-527: Գործունեություն չի ծավալում, 8-րդ դասի հաշիվներով չեմ կարողանում ձևակերպել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Անահիտ.
1.     Սոց
Դտ 5271
Կտ 5251
2.     Եկ. Հարկ
Դտ 5271
Կտ 5242
3.     Դրոշմ. Վճար
Դտ 5271
Կտ 5249
8-րդ դասի հետ ինչ գործ ունեք, եթե տնօրենը համարվում է վարչական աշխատող: Դուք գործ եք ունենալու 7-րդ դասի հետ, մասնավորապես 7131

Knarik

Դուք իրավունք չունեք չվճարելու աշխատավարձ,պետք է անպայման փոխանցեք տնօրենի բանկային հաշվին,կապ չունի գործունեություն ծավալում է թե ոչ, ուրեմն ազատեք աշխատանքից, դադարեցում տվեք:

Tigran

հանեք տնօրենին գրանցումից,եթե Երանում եք գործում,արդեն անկանխիկի օրենքի խախտում եք կատարում պահումներից հետո վճարման ենթակա գումարը չփոխանցելով

Nerses

Նախ պետք է փոխանցեք աշխատավարձ եթե Երևանում է, այո, ճիշտ կլինի ազատեք աշխատանքից։ ԴՏ527 ԿՏ524(բյուջե վճարվելիք հարկերը)