Աշխատավարձի հետ կապված

Սուրեն.

Հարգելի հաշվապահներ, իրավաբաններ, շատ կարևոր մի հարց ինձ համար. խնդրում եմ ասեք, թե աշխ. օրենսգրքում ասվու՞մ է, որ աշխատավարձը վաղեմության ժամկետ չունի: Արդյո՞ք ամենամյա արձակուրդը աշխատավարձ է: Ըստ իմ տրամաբանության դա այդպես է, սակայն ո՞ր օրենքով, կառ. որոշումով կամ իրավական ակտով է այդ ամենը սահմանվում: Խնդրում եմ ստույգ պատասխան իմանալու դեպքում գրել միայն surentsati շնիկ gmail.com կամ զանգահարել 098344389 հեռ. համարին : Ստույգ պատասխանի դեպքում տեղեկատվություն տրամադրողին պարգև 5000 դրամ, առանց կատակի և մինչև 2010 հունվարի 15-ը: Կանխավ շնորհակալություն ուշադրության համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Araik

Հարգելի Սուրեն, կարդացեք ՀՀ Կառավարության որոշումը N 352 առ 8 հունիսի 1998 թ: Ինչ վերաբերվում է Ձեր առաջարկությանը և պայմաններին, ասեմ, որ եթե դուք հաշվապահ եք, ապա ամոթ է այսպես հարց տալը, եթե դուք տնօրեն եք` ամոթ է հաշվապահ չունենալը և այսքան գումար առաջարկելը, եթե դուք ոˊչ հաշվապահ եք, ոչˊ տնօրեն` ուղղակի ամոթ է այստեղ այսպես խցկվելը:
Բացի դրանից ամոթ է չիմանալ ամենատարրական բանը` տարվա ամիսների քանակն ու հերթականությունը:

Anush

Հարգելի Սուրեն,
Կարդացեք ՀՀ Աշխատանքային օրենսգրքի Հ-178 “Աշխատավարձը”, Հ-158 “Ամենամյա արձակուրդը”, ինչպես նաև ՀՀ ԿՈ “Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին” N352, 08.06.1998թ., որոնք հստակ սահմանում են աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները:
Ինչպես նաև ՀՀ ԱՕ Հ-192 “Աշխատավարձի վճարման ժամկետները, վայրը և կարգը”
ՀՀ ԱՕ Հ-169 “Ամենամյա արձակուրդի վճարումը”: