Աշխատավարձի հաշվարկ

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելիներ: Ես աշխատավարձ եմ հաշվել, խնդրում եմ ստուգել և բացատրելով գրել գործատուի սոց.-ը: Աշխատավարձը 150 000 դրամ է:

1) 150000*3/100=4500
2) 150000-30000-4500=115500
3) 8000+7100=15100
4) 150000-15100-4500=130400

Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
21 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

150 000՝ աշխատավարձ
150000*3/100=4500՝ սոց. վճար (3 %)
150000-4500-30000=115500՝ հարկման ենթակա գումար, և քանի-որ 115500>80000, ապա
(115500-80000)*20/100+8000=15100՝ եկամտահարկ
4500+15100=19600՝ ընդհանուր պահումներ
150000-19600=130400՝ առձեռն վճարվող աշխատավարձ
քանի-որ 150000>100000, ապա
(150000-100000)*5/100+19000=21500՝ գործատուի կողմից վճարվող սոց. վճար:

Հռիփսիմե

Գործատուի սոց.-ի հաշվարկման համար գոյություն ունի սանդղակ՝
մինչև 20 000՝ 7 000
20 000 – 100 000՝ 7 000 + 20 000-ը գերազանցող մասի 15 %
100 000՝ 19 000
100 000 և ավելի՝ 19 000 + 100 000-ը գերազանցող մասի 5 %

Ձեր օրինակում՝ 150 000-ի դեպքում՝ 19 000 + 50 000 * 5 % = 21 500 դրամ:

Արսեն

Մինչև 20,0 հազ. դրամ՝ 7,0 հազ. դրամ
20,0 հազ. դրամից մինչև 100,0 հազ. դրամ՝ 7,0 հազ. դրամ գումարած 20,0 հազ. դրամը գերազանցող գումարի 15 %-ը
100,0 հազ. դրամից ավելի՝ 19,0 հազ. դրամ գումարած 100,0 հազ. դրամը գերազանցող գումարի 5 %-ը

Ձեր տարբերակում 21 500 դրամ է կազմում:

Անժելա

Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոց. վճարները կատարում են հետևյալ չափերով՝
մինչև 20 000 դրամ՝ 7 000 դրամ
20 000-ից մինչև 100 000 դրամ՝ 7 000 + 20 000 դրամը գերազանցող գումարի 15 %-ը
100 000-ից ավելի՝ 19 000 + 100 000 դրամը գերազանցող գումարի 5 %-ը

150 000 դրամի դեպքում գործատուի սոց.-ը = 19 000 + 50 000 * 5 % / 100

Գործատուի սոց.՝ 21 500 դրամ:

Տիգրան

Բարև, Անահիտ: Այս կայքի «Գործիքներ» բաժնում կա աշխատավարձի հաշվարկման ծրագիր, շատ հեշտությամբ կարող եք օգտվել և ստուգել Ձեր հաշվարկը:

Մերի

Հարգելի Անահիտ,

150 000 կեղտոտ աշխատավարձից գործատուի սոց.-ը հաշվարկվում է՝
150 000 – 100 000 = 50 000
50 000 * 5 % = 2 500
2 500 + 19 000 = 21 500 գործատուի սոց.:

Գործատուի սոց.-ի համար 3 % չի նվազեցվում:

Գայանե

Հարգելի Անահիտ, 150 000 աշխատավարձի դեպքում կվերցնես 100 000-ը գերազանցող մասի, այսինքն՝ 50 000-ի 5 %-ին կգումարես 19 000 դրամ:
1. 150000-100000=50000
2. 50000*5/100=2500
3. 2500+19000=21500՝ գործատուի կողմից հաշվարկված և պետ. բյուջե վճարման ենթակա գումար: Իսկ աշխատավարձի նկատմամբ կատարված հաշվարկները ճիշտ են:

Աննա

Բարև Ձեզ, Անահիտ: Ճիշտ եք հաշվել աշխատավարձի պահումները, իսկ գործատուի սոց.-ը հետևյալն է՝
մինչև 20 000 վճարում եք 7 000 դրամ
20 000-ից մինչև 100 000-ը՝ 7 000 գումարած 20 000-ի ավել գումարի 15 %-ը
100 000-ից բարձր՝ վճարում եք 19 000 գումարած 100 000-ի ավել գումարի 5 %-ը
Ձեր պարագայում՝ 150000-100000=50000, 50000*5%=2500, 19000+2500=21500

Այսպիսով, գործատուի սոց.-ը կազմում է 21 500 դրամ:

Անի

Բարև, Անահիտ: Ձեր հաշվարկը ճիշտ է, իսկ գործատուի սոց.-ի հաշվարկը հետևյալն է՝
մինչև 20 000 դրամը՝ 7 000 գործատուի սոց.
20 000 – 100 000 դրամը՝ 7 000 + 20 000-ը գերազանցողի 15 %
100 000 դրամից ավելի դեպքում՝ 19 000 + 100 000-ը գերազանցողի 5 %
150 000 դրամի դեպքում կլինի՝
(150000-100000)*5/100=2500
19000+2500=21500՝ գործատուի սոց.:

Ալբերտ

Բարև Ձեզ, Անահիտ: Աշխատավարձը հաշվել եք ճիշտ: Գործատուի սոց. վճարը հաշվարկելու համար որպես հաշվարկման օբյեկտ վերցրեք Ձեր նշած 150 000 դրամը՝ առանց նվազեցումների: Քանի որ հաշվարկման օբյեկտը ավել է 100 000 դրամից, ապա որպես գործատու Դուք պետք է վճարեք 19 000 դրամ + (150000-100000)x5/100=19000+2500=21500 դրամ:

Արթուր

Գործատուի կողմից սոց. վճարի հաշվարկման վերաբերյալ՝
1) եթե աշխատավ.<=20000, ապա 7000 2) եթե 20000<աշխատավ.100000, ապա 19000+(աշխատավ.-100000)*5/100

Անահիտ

Շատ շնորհակալություն բոլորիդ, հասկանալի բացատրություններ են տրված:

Անահիտ

Իսկ ես կցանկանայի մի կարևոր հանգամանք ճշտել: Աշխատողը ՀՀ քաղաքացի՞ է, թե՞ օտարերկրյա քաղաքացի, քանի որ վերջինիս համար գործատուն սոց. չի հաշվարկում և վճարում:

Անահիտ

Եթե հարցը ինձ է ուղղված, ապա ասեմ, որ ՀՀ քաղաքացի է:

Արմեն

Ես միայն չհասկացա, թե 30 000-ը ինչն էր 1 և 2 օրինակներում: Կխնդրեի մանրամասնել: Շնորհակալ եմ:

Մելիք
Մարտուն

Խնդրում եմ պատասխանել՝ եթե գտնվում եմ արձակուրդում, արդյո՞ք այդ դեպքում էլ են պահվում սոցիալական վճարներ:

Շնորհակալություն:

Ասյա

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք` ինչպես է հաշվարկվում երեխայի խնամքի արձակուրդային գումարը:

Քրիստինե

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք հասկանալ՝ եթե ես ունեմ 40 000 աշխատավարձ (դպրոցում եմ աշխատում), իմ արձակուրդայինը ինչպե՞ս է հաշվվում:

Arsen

Բարև Ձեզ: Ես աշխատանքից ազատվում եմ, 5 տարի աշխատել եմ 155 000 դրամով: Իմ վերջնահաշվարկը կասեք ինչքա՞ն է կազմում:

Իննա

Վերջնահաշվարկ հաշվարկելիս կարևոր է նաև աշխատանքային շաբաթվա տևողությունը, արձակուրդից օգտվել-չօգտվելը, և մի քանի այլ հանգամանքներ: