Վարդան.
Բարև Ձեզ։
Ինչպե՞ս պետք է հաշվել համախառն աշխատավարձը, իր պահումները և վճարվող աշխատավարձը առաջին ամսվա համար, երբ աշխատանքային պայմանագիրը սկսվում է ամսվա կեսից, ոչ թե սկզբից։ Ո՞ր օրենքով/որոշումով է դա կարգավորվում։
Նախապես շնորհակալություն։
Հարգելի Վարդան նախ նայեք թե պայմանագրով ինչպես է որշված վճարել աշխատավարձը դրա հիման վրա էլ հաշվարկեք :
Ամսական 100000 դրամ։
ըստ ամսվա աշխատած օրերի պետք է հաշվել ու պահումները կատարել, պահումները մի քանի օրենքով են սահմանված,
Շնորհակալություն։
Աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձը բաժանում եք տվյալ ամսվա համար սահմանված աշխատանքային օրերի վրա և բազմապատկում տվյալ ամսվա ընթացում փաստացի աշխատած օրերի քանակով, դրանից հետո էլ կատարում եք պահումները ըստ դրույքաչափերի:
Շնորհակալություն։
Աշխատավարձը բաժանում եք տվյալ ամսվա աշխատանքային օրերի վրա և բազմապատկում աշխատած օրերի քանակով։
Դրանից ել կատարում եք պահումներ՝
Եկ հարկ-21%
Սոց-4.5%
Դրոշմանիշը նայեք ցուցակով
Շնորհակալ եմ պատասխանի համար։
Դրոշմանիշը նայում եմ ըստ ցուցակի և բազան վերցնում եմ ոչ թե լրիվ աշխատավարձին հավասար, այլ տվյալ ամսվա համար հաշվարկված “կիսատ աշխատավարձի”-ն հավասար, ճիշտ եմ?