Աշխատավարձի հաշվարկ

Անուշ.

Բարև ձեզ։ Կասեք՝ 1 դրույքաչափի դեպքում, եթե կեղտոտ աշխատավարձը 107 000 դրամ է, իսկ մաքուրը` 81 000, ապա կես դրույքը ինչպե՞ս հաշվել, ինչքա՞ն կլինի, տվյալ դեպքում դրոշմանիշ պահվու՞մ է, թե՞ ոչ։ Մանրամասնեք և եթե օրենքի հղում կա։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Ոչ լրիվ աշխատաժամանակ ձևակերպելու դեպքում եթե աշխատավարձը մինիմալից ցածր է կազմում, սահմանում եք ժամային դրույքաչափ, որը նույնպես չպետք է լինի նվազագույն ժամային դրույքաչափից, այնուհետև բազմապատկում ամսվա մեջ աշխատած ժամերին։

Tigran

Եթե դրույքաչափով եք սահմանելու, ապա 107000/2 կլինի 53500, որի դեպքում դրոշմանիշայինը պետք է վճարի գործատուն։

Ռուզանննա

Մեր Աշխատանքային օրենսգրքով կես դրույք հասկացություն չկա, կա ոչ լրիվ աշխատաժամանակ հասկացությունը: Այս դեպքում դուք եք սամանում ամսեկան աշխատավարձի չափը և ամսվա ընթացքում աշխատելու ժամերի քանակը, այնպես որ 1 ժամային դրույքը ցածր չստացվի օրենքով սահմանված նվազագույն ժամային դրույքից:

Գայանե

Այո, տվյալ դեպքում դրոշմանիշ պահվում է: Կես դրույքը կլինի 53500՝ այսինքն նվազագույն աշխատավարձից ցածր, որի դեպքում էլ դրոշմանիշայինը պետք է վճարի գործատուն, այլ ոչ թե պահվի վարձու աշխատողի աշխատավարձից: