Մայա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնում միկրոձեռնարկատիրական հարկման դաշտում: Վարձու աշխատողի հաշվարկային աշխատավարձն է 90 000 դրամ: Հարկերը կազմում են՝ եկամտային հարկ -5 000 դրամ, սոցիալական վճար – 4 050 դրամ, դրոշմանիշային վճար – 1 500 դրամ: Որքա՞ն կկազմի աշխատակցի առձեռն վճարվելիք գումարը:
Առձեռն վճարվելիք գումարը՝ 79450=90000-5000-4050-1500։
Ինձ մասնավորապես հետաքրքրում էր 5000-ը: Ուրեմն այն ևս պահվում է աշխատողի աշխատավարձից: Շնորհակալություն, Տիգրան, պատասխանի համար:
Թեկուզ մեկ օր էլ աշխատի,5000֏ պահվում է։
79 450 դրամ։
Հաշվարկային գումարից հանեք հարկերը և կստանաք առձեռն աշխատավարձը։
Հաշվարկային աշխատավարձից հանելով նշված բոլոր հարկերը՝ մնացած 79 450 դրամը կլինի աշխատակցին առձեռն վճարվելիք գումարը: