Աշխատավարձի հաշվարկ

Գոհար.

Բարև։
Խնդրում եմ օգնեք հաշվել աշխատավարձս, եթե բյուլետենը բացվել է 17.11.21-ին և ավարտվել 02.12.21։
Նշեմ որ 1 օր, այսինքն` 16.11.21-ը դուրս է մնացել բյուլետենի օրերից։
Այսինքն` բացակայել եմ սկսած 16.11.21-ից, սակայն բժիշկը սխալմամբ տվել է ամսի 17-ով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Թերի տվյալներ եք տալիս, նոյեմբերի աշխատավարձը կհաշվարկվի միայն 01.11.2021թ-ից մինչև 15.11.2021թ. ներառյալ։ Իսկ դեկտեմբերին, երբ կներկայացնեք բյուլետենը, կհաշվարկվի 17.11.2021-ից մինչև 02.12.2021թ ներառյալ` նպաստը, /միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսից/, իսկ դեկտեմբերի աշխատավարձը կհաշվարկվի 03.12.2021թ-ից 30.12.2021թ-ը։

Մարիաննա

Բարև Ձեզ։ Անաշխատունակության նպաստը ամեն դեպքում պետք է հաշվարկվի ըստ թերթիկի օրերի, այդ 1 օրը բացակա կլինեք։ Աշխատավարձը կհաշվարկվի մինչև 15.11.2021թ. ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 11 օրվա, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 13 օրվա համար։ Իսկ անաշխատունակության նպաստը կհաշվարկվի թերթիկում նշված աշխատանքային օրերի համար։

Tigran

Թերի տվյալներ եք ներկայացրել:

Հերմինե

16.11.2021 կդրվի բացակա, իսկ բյուլետենը կհաշվվի 17.11-02.12.2021-ի համար: