Վազգեն.
Ես աշխատում եմ ավտոգազալիցքավորման կայանում որպես լիցքավորող հերթափոխով յուրաքանչյուր 3-րդ օրը: Իմ աշխատավարձը պայմանագրով սահմանված է 32500 դրամ: Խնդրում եմ պատասխանեք` որքա՞ն աշխատավարձ պետք է ես ստանամ ամսական, և եթե հնարավոր է` նշեք հաշվարկման կարգը և ո՞ր իրակավական ակտերի հիման վրա: Կանխավ շնորհակալություն:
2013 թվականից սկսած պայմանագրային աշխատավարձը չի կարող ցածր լինել 46300 ՀՀ դրամից, իսկ փաստացի տնօրինվող եկամուտը` 35000 ՀՀ դրամից: