Աշխատավարձի հաշվարկ

Արսեն.

Շարադրեմ իմ հարցը.
եթե առձեռն 180.000 աշխատավարձ ես տալիս քո աշխատողին, այսինքն մաքուր աշխատավարձն եմ տալիս, կեղտոտ աշխատավարձը ինչպե՞ս կարելի է հաշվել: Ո՞վ կարող է ինձ այս հարցում օգնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հասմիկ

Նույն այս կայքի վերևի մասում կա “Գործիքներ” բաժինը, որտեղ նայեք “Աշխատավարձի հաշվարկ” ենթաբաժինը, որտեղ և կգտնեք Ձեր հարցի պատասխանը:

Tigranuhi

Օգտվեք Vector.am էջից-գործիքներ-աշխատավարձի հաշվարկ` նշելով “մաքուր” դաշտը:

Tigranuhi

Օգտվեք vector.am էջից` գործիքներ – աշխատավարձի հաշվարկ` նշելով “մաքուր” դաշտը, “կեղտոտ” աշխատավարձը կկազմի 213273 դրամ:

David

213274 AMD

Նունե

Կեղտոտ աշխատավարձը կկազմի 213.273 դրամ, իսկ նման դեպքերում կարող եք օօգտվել այս կայքի գործիքներ բաժնում տեղակայված աշխատավարձի հաշվարկման համար նախատեսված գործիքից:

Արամ

Հարգելի Արսեն, եթե հաշվապահությունը վարում ես ՀԾ Հաշվապահ ծրագրով, ապա այս հաշվակը կատարելը շատ պարզ է: Եթե այդ հնարավորությունը չունես, ապա
հաշվարկային աշխատավարձը պետք է կազմի 213273 դրամ, որից կպահվի սոցվճար 6398 դրամ և եկամտահարկ 26875 դրամ: Առձեռն ստանալիքը կկազմի 180000 դրամ:

Vahe

Սոց 3%-6398.19
Եկամտահարկ-26875
կեղտոտ-213273
vector.am գործիք<> և մուտք գործեք

S.

Կեղտոտ աշխատավարձը կկազմի 213273 դրամ:
Հաշվարկը բավականին պարզ է: Կազմում ենք հավասարում: Ընդունում ենք կեղտոտ աշխատավարձը- X,
3 տոկոս սոցը կկազմի- 0,03X,
հարկվող եկամուտը կկազմի` X-0,03X-32500
քանի որ ակնհայտ է, որ հարկվող եկամուտը մեծ կլինի 80000, հետևաբար եկամտահարկը կլինի` 8000+(X-0,03X-32500-80000)*0,2
Վերջնական հավասարումը կունենա հետևյալ տեսքը`
X-0,03X-(8000+(X-0,03X-32500-80000)*0,2)=180000

Գայանե Ա

Հարգելի Արսեն, այս նույն կայքում նայեք “Գործիքներ” բաժինը, այնտեղ կա աշխատավարձի հաշվարկը և հետհաշվարկը: Առձեռն վանդակում կգրեք 180 000, և ինքը կբերի աշխատավարձի չափը:

Գևորգ

Հարգելի Արսեն, ամենաարագ ձևը այս պահին հենց այս էջի վերևի մասում կա “Գործիքներ” բաժինը, որտեղից և կարող եք հաշվել:

Աննա

Բարև Ձեզ, Արսեն: Գևորգը ճիշտ ուղղություն տվեց Ձեզ, կեղտոտ աշխատավարձը հավասար կլինի 214000դր, որից 6420դր պետք է վճարել 3% սոց վճար, 24700դր. գործատուի սոց. և 27016դր եկամտահարկ: Մաքուր աշխատավարձը հավասար կլինի 180064դր: