Աշխատավարձի հաշվարկ

Գագիկ.

Բարև Ձեզ: Ես ՀԿ-ի աշխատակից եմ և ձեզ եմ դիմում հետևյալ խնդրանքով: Աշխատում եմ այդ նույն ՀԿ-ի 2 ծրագրերով, երկրորդ ծրագրով հրամանագրվել եմ սեպտեմբերի մեկից, բայց ստացել եմ միայն առաջին ծրագրի աշխատավարձը: ՀԿ-ի հաշվապահի պատճառաբանությամբ դրա պատճառն այն է,որ ես սեպտեմբերի 6-17-ը եղել եմ արձակուրդում, մինչդեռ մինչ արձակուրդն ու արձակուրդիցս հետո էլ ես աշխատել եմ, գրել եմ կատարած աշխատանքի հաշվետվություն: Որքանո՞վ է օրենսդրորեն ճիշտ պատճառաբանված նման քայլը, կխնդրեի մասնագիտական վերլուծության ենթարկեք և ձեր նկատառումները նշեք և, եթե կարելի է, գրեք, թե ինչպես իրավատերը դառնամ սեփական աշխատավարձիս:Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարեն

Հարգելի Գագիկ,
նույնիսկ եթե Դուք արձակուրդում եք եղել, Ձեզ անշուշտ պետք է վճարեին Ձեր աշխատավարձը, էլ չեմ խոսում արձակուրդայինի մասին, եթե իհարկե արձակուրդը Ձեր հաշվին չի եղել: Աշխատանքի տեսչություն ունենք ի վերջո: Հիշեցրեք դրա մասին Ձեր ՀԿ հաշվապահին:

Armen

Հարգելի Գագիկ
Ձեր հարցադրումն այնքան էլ հասկանալի չէ, այդ պատճառով Ձեզ եմ ներկայացնում այն բոլոր գումարները, որոնք Դուք օրենքով պետք է ստացած լինեիք սեպտեմբեր ամսվա համար`
1. Արձակուրդային գումար (10 աշխատանքային օրվա համար)` սեպտեմբերի 6-17-ը, որը հաշվարկվում է հիմք ընդունելով Ձեր միջին ամսական աշխատավարձը: Այդ միջին ամսական աշխատավարձի հաշվարկի մեջ չի ներառվում Ձեր սեպտեմբեր ամսվա աշխատավարձը (ոչ 1-ին, ոչ 2-րդ ծրագրերի գումարները), քանի որ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի միջին ամսական աշխատավարձը ձևավորվում է նախորդ, կրկնում եմ, նախորդ 12 լրիվ ամիսների ստացված եկամուտի հանրագումարը 12-ի բաժանելու միջոցով: (Ուստի Ձեր 2-րդ ծրագրով նախատեսված աշխատավարձը չի ներառվի այդ հաշվարկի մեջ):

2. Սեպտեմբեր ամսվա առաջին և երկրորդ ծրագրերի 12 աշխատանքային օրվա աշխատավարձը (սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 5-ը և սեպտեմբերի 18-ից մինչև սեպտեմբերի 30-ը) :

Եթե իմ պատասխանը Ձեզ բավարարեց, ապա այդ մասին թողեք հաղորդագրություն, իսկ եթե ոչ, ապա ավելի մանրամասնեք Ձեր առջև ծառացած խնդիրը և ես կաշխատեմ ավելի մանրամասն բացատրել միջին ամսական աշխատավարձ հաշվարկելու կարգը: