Աշխատանքից ազատվելու դիմում

Մարիամ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. կարո՞ղ է արդյոք աշխատողը աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, երբ ինքը այդ պահին գտնվում է հերթական արձակուրդում: Իսկ ազատման հրամանը այդ դեպքում քանի՞ օր ուշ կարող եմ տալ: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սոնա

ԱՕ հոդված 112. 1 կետ.
Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:

Մարիամ

Շնորհակալություն, Սոնա ջան: Քանի որ հենց այս կետի շուրջ էի երկար մտացում, բայց ավելի հաստատուն դարձավ որոշումս: