NArek.
Խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` աշխատողին կենսաթոշակային տարիք լրանալու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու Գործատուի իրավունքը առկա է միայն վերջինիս կենսաթոշակային տարիքին հասնելու պահին, թե՞ նաև դրանից հետո: Այսինքն, եթե գործատուն Աշխատողին չի ծանուցում աշխատանքային պայմանագրի լուծման մասին վերջինիս կենսաթոշակային տարիքը լրանալիս, ապա դրանից հետո, ենթադրենք 3-4 տարի անց կարո՞ղ է ծանուցել և ազատել այդ հիմքով աշխատանքից:
Արդյո՞ք կենսաթոշակային տարիքի հասնելու հիմքը գործատուի համար չի գործում միայն այդ տարիքին հասնելու ժամանակ և արդյո՞ք դրանից հետո աշխատողին այդ հիմքով ազատելը չի դիտվի խնդրահարույց:
Հարգելի Նարեկ,
այդ հիմքով աշխատանքից ազատելու համար պետք է ծանուցես (ծանուցումը թե քանի օր առաջ պետք է տաս, դա համաձայն իր ստաժի) մինչև այդ տարիքին հասնելը, և աշխատանքից ազատես հենց ծննդյան օրը: Այլապես կդիտվի որպես խտրականություն, ու աշխատողը դատարան դիմելու դեպքում կվերականգնվի իր աշխատանքին:
Ոչ, չի դիտվի: Մեր հիմնարկում այդ հոդվածով ազատում ենք 70տ.-ից հետո: Համապատասխան հղում չեմ կարող ասել օրենքից, բայց սեմինարի ներկա եմ եղել, որտեղ այդ հարցի շուրջ պարզաբանումներ ստացել եմ: