Ալինա.
Բարև ձեզ: Ես, իմ ցանկությամբ, ցանկանում եմ ազատվել աշխատանքից, որի համար 1 ամիս առաջ տեղեկացրել եմ ղեկավարությանը: Նոր աշխատող գտնելուց հետո, իմ գործատուն ինձ տեղեկացրեց, որ ես այլևս կարող եմ չգալ աշխատանքի: Նույն օրը ես գրեցի, ազատման դիմում, սակայն չընդունեցին, ասացին, որ ուղարկեմ փոստային ծառայության միջոցով: Ես հաջորդ օրը ուղարկեցի: Սակայն մինչ այժմ ես տեղեկացած չեմ՝ ազատվել եմ արդյոք աշխատանքից, թե ոչ, ինչպես նաև՝ չի իրականացվել վերջնահաշվարկ: Գործատուն ինձ ոչ մի տեղեկություն չի հայտնում: Ես ինչպե՞ս կարող եմ այդ ամենը պարզել և արդյո՞ք ես խնդիրներ չեմ ունենա:
Բարև Ձեզ, Ալինա: Դուք կարող եք գնալ Ձեր աշխատավայր և պահանջել ազատման հրամանի կամ քաղվածքի Ձեր օրինակը: Հրամանի մեջ նշվում է ազատման օրը և հիմքը: Տվյալ դեպքում Ձեր ազատման հիմքը պետք է լինի՝ համաձայն Ձեր դիմումի, այսինքն՝ ԱՕ 112-րդ հոդվածի 1-ին մաս: Սա պետք է նշվի նաև Ձեր աշխատանքային գրքույկում, որը նրանք պետք է լրացնեն: Վերջնահաշվարկի վերաբերյալ կարող եք կարդալ Աշխատանքային օրենսգրքում, հոդված 130. Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը: