Արմինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ և կադրային ոլորտի մասնագետներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. եթե թեկնածուն աշխատանքի ընդունվելու համար ներկայացնում է միայն կենսաչափական անձնագիր, որտեղ հաշվառման հասցե չկա նշված, իսկ աշխատանքի ընդունվելու համար դա պարտադիր է, ապա ինչպե՞ս ընդունել աշխատանքի: Թեկնածուն 20 տարի գտնվել է արտերկրում, հիմա բնակվում է ՀՀ շրջաններից մեկում` վարձակալությամբ, և սեփականատերը չի ցանկանում նույնիսկ ժամանակավոր իրեն գրանցել տվյալ բնակելի տանը կամ բնակարանում, իսկ անձնագրային բաժինը ժամանակավոր գրանցման փաստն է պահանջում, որպեսզի նրան տրամադրի նույնականացման քարտ կամ ՀԾՀ, ուստի տվյալ պարագայում ի՞նչ հիմքով նրան ընդունել աշխատանքի, որքանո՞վ է իրավաչափ առանց հաշվառման հասցեի աշխատանքային պայմանագիր կնքել:
Կանխավ շնորհակալություն:
Նախ 1. թող դիմի այդ խնդրով սոց. նախ.՝ գրելով իրավիճակը, օրինակ՝ ընտանեկան նպաստի նշանակման կարգում կա այսպիսի կետ՝
9. Ընտանիքի կազմը և փաստացի բնակության հասցեն որոշվում են տարածքային կենտրոնի, տեղական ինքնակառավարման մարմնի և խորհրդի մեկական ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելությամբ, եթե՝
2.1) ընտանիքը չունի որոշակի բնակության վայր և ընտանիքի բոլոր անդամները հաշվառված չեն բնակչության պետական ռեգիստրում: Այս դեպքում ընտանիքը գնահատման համակարգում հաշվառվում է տարածքային կենտրոնի հասցեով:
Այսինքն՝ հնարավորություն տան տարածքային միասնական կենտրոնի հասցեով փաստացի հաշվառվելու:
Կամ 2. փաստացի թող գրանցվի կազմակերպության հասցեով՝ ղեկավարության համաձայնությամբ:
Իրավիճակի իրավական լուծումը չկա, որ ամեն կողմը իմանա իր անելիքը:
Հարգելի Արմինե
Առանց ՀԾՀ-ի համակարգը Ձեզ թույլ չի տա տվյալ աշխատակցին գրանցել: ՀծՀ-ն պարտադիր լրացվող դաշտ է:
Համակարգը թույլ չի տալիս այդպես գրանցել:
Փաստացի բնակության հասցեում գրանցում են առանց տանտիրոջ համաձայնության։