Աննա.
Անձը դիմել է տնօրենին աշխատանքի ընդունվելու վերաբերյալ, դիմում է գրել, տնօրենը այն մակագրել է: Բայց աշխատանքի ընդունման օրը տնօրենը գնացել է հերթական արձակուրդ և նրան փոխարինող է նշանակվել: Տնօրենի պաշտոնակատարը իրավունք ունի՞ ընդունել աշխատանքի նոր աշխատողին: Կանխավ շնորհակալություն:
Իհարկե ունի, դիմումը մակագրած է, ոչ մի խոչընդոտ չի կարող առաջանա:
Այո տնօրենի պաշտոնակատարը իրավունք ունի ընդունել աշխատանքի նոր աշխատողին:
Այո, պաշտոնակատարը ունի տնօրենի բոլոր լիազորությունները։
Իհարկե կարող է՝ առավել ևս, որ ընդունման դիմումը արդեն մակագրված է տնօրենի կողմից: