Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն

Նանա.

Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն,
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:

Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:

Եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով: Խնդրում եմ ասեք, իսկ եթե աշխատողը նախորդ 12 ամիսներից որևէ 1ի ժամանակ բացակայել է մի քանի օր հիվանդության պատճառով և նրա համար հաշվարկվել է բյուլետեն, ապա բյուլետենի գումարը պետք է ներառել արձակուրդայինի հաշվարկին, թե ոչ….. Այսինքն ուզում եմ ասել բյուլետենը համարվում է վարձատրության տեսակ, թե կարող է համարվել նաև օգնություն….. նախապես շնորհակալություն………

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմինե

Ոչ դա վարձատրության տեսակ չի և այդ ամիսը ընդհանրապես չի մասնակցում հաշվարկին:

Նանա

Շնորհակալություն պատասխանի համար