Աշխատանքային պայմանագրում հնարավո՞ր է դեղագործին կես դրույքով գրանցել

Grigor.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքիր է` աշխատանքային պայմանագրում կարո՞ղ եմ դեղագործին կես դրույքով գրանցել, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Իհարկե, խնդիրը նվազագույն ժամավճարի կամ դրույքաչափի հետ է միայն լինելու:

Grigor

Ես որպես հիմնական աշխատող եմ ուզում գրանցեմ, ով ունի դեղագործի որակավորում: Այդ դեպքում կես դրույքով գրանցելը ճի՞շտ կլինի:

Gevs

Կախված է, թե ինչ պարտականություններ է իրականացնում ընկերությունում և ինչ ժամային գրաֆիկով է աշխատում:

Ալլա

Այո, կարող եք, միայն անպայման նշեք , որ կես դրույքով է , և չխախտեք նվազագույն աշխատավարձի մասին օրենքը։

Nerses

Այո, կարող եք, միայն աշխատավարձի նվազագույն չափը կախված վարձատրության հաշվարկման եղանակից, պետք է չխախտեք:

karine

Դեղագործի որակավորում ունեցող աշխատողին կարող եք գրանցել կես դրույքով` նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր։ Պահպանեք նվազագույն աշխատավարձի մասին օրենքը։

Anushik

Այո, կարող եք, կարող եք նաև ֆիքսված գումար վճարել, պահպանելով ամիսների ընթացքում առավելագույն աշխատաժամանակի պարագայում Նվազագույն աշխատավարձի մասին օրենքով սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը։