Աշխատանքային պայմանագրի լուծում

Կարինե.

Աշխատողը աշխատանքային պայմանագիրը լուծելու դիմում է ներկայացրել՝ ուրբաթ օրը՝ առանց պայմանագրի լուծման օրը նշելու։ Բանավոր տեղեկացմամբ հաջորդ երկուշաբթի աշխատողը չի ներկայանալու աշխատանքի, քանի որ նույն երկուշաբթի օրը աշխատանքային պայմանագիր է կնքել այլ գործատուի հետ։ Նախկին գործատուի կողմից դիմումին ընթացք չի տրվել, փոխարենը բացակայություններ են ամրագրվում։ Դիմումի առկայության պարագայում գործատուն որքա՞ն բացակա իրավունք ունի դնելու և որո՞նք են աշխատողի իրավունքներն այս դեպքում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Քանի որ աշխատողը աշխատանքային պայմանագիրը լուծելու դիմում է ներկայացրել՝ առանց պայմանագրի լուծման օրը նշելու, ապա կարծում եմ պետք է հաշվել գոնե որպես 5 օր առաջ ծանուցում գործատուին։ Նաև վերջհաշվարկ ու գրանցման հայտում լրացման հարցել կա, որ նոր տեղում կարողանա գրանցվել:  
ԱՕ հ.112 Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ
1. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալըայդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:
2. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը
այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
3. Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:

Էմիլի

Եթե աշխատողը ցանկանում է պայամանագիրը լուծարել, ապա հարկավոր է տասնչորս կամ հինգ աշխատանքային օր առաջ գրավոր ձևով ծանուցի գործատուին, Դիմումը առանց ամսաթվի ներկայացնելու դեպքում գործատուն աշխատողին բացակա է համարում 3 աշխատանքային օր, քանի որ կարող է հետ վերադառնալ աշխատանքի, երեք օրը լրանալուց հետո գործատուն իրավունք ունի լուծելու պայմանագիրը, տալ հրաման, վերջնահաշվարկ և ՊԵԿ-ով ազատել։
Ավելի մանրամասն նայեք՝ ԱՕ Հոդված 110, 112, 113