Աշխատանքային պայմանագրի լուծարում առանց հրամանի

Մարատ.

Բարև Ձեզ: Հնարավոր է արդյո՞ք, որպեսզի աշխատանքային պայմանագիրը լուծարվի առանց հրամանի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Աշխատանքային պայմանագիրը կլուծարվի իր ժամանակի մեջ, ինչը որ նշված է պայմանագրում, սակայն պետք է տալ նաև հրաման, վերջնահաշվարկի և այլ մանրամասների համար:

Մարատ

Ունե՞ք ապացույցներ Ձեր ասածի մասով, թե՞ դա ուղղակի կարծիք է։

Ալլա

ԱՕ Հոդված 109. Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը
2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, բացառությամբ սույն օրենսգրքի 128-րդ հոդվածով նախատեսված դեպքի:
Հոդված 128. Աշխատանքային պայմանագրի լուծումը ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում
1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագիրն աշխատողը կարող է միակողմանիորեն լուծել գործատուի մահվան օրվանից` մահվան փաստը գրանցող լիազոր մարմնի տրամադրած փաստաթղթի հիման վրա:
2. Եթե աշխատողը չի լուծում աշխատանքային պայմանագիրը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում, ապա ֆիզիկական անձ գործատուի մահվան օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, նրա հետ կարող են աշխատանքային հարաբերությունները շարունակվել` օրենքով սահմանված կարգով ֆիզիկական անձ գործատուի գույքի հավատարմագրային կառավարիչ հանդիսացող անձի հետ, որն այս դեպքում դառնում է գործատու` աշխատանքային պայմանագրում գործատուի փոփոխմամբ:
3. Եթե չեն շարունակվում աշխատանքային հարաբերությունները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված ֆիզիկական անձ գործատուի մահվան օրվանից` մահվան փաստը գրանցող լիազոր մարմնի տրամադրած փաստաթղթի հիման վրա:

Մարատ

Շնորհակալ եմ, Հարգելի Ալլա։
Սակայն հարցը հետևյալում է. գործատուն և աշխատողը ունեին մի քանի աշխատանքային պայմանագրեր, որոշների ժամկետները լրացել է, սակայն հրաման չի արձակվել, ուստի անհասկանալի է՝ այդ պայմանագրերը գործում են, թե ոչ։

Tigran

Ոչ:

Մարատ

Իսկ կա՞ ՎԴ-ի ինչ-որ նախադեպային որոշում այդ մասով։