Աշխատանքային պայմանագիր

Աննա.

Բարև Ձեզ:Հարցս հետևյալն է՝ 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշվում է, որ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի 63 տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրում: Մեր պայմանագրերում այդ կետը բացակայում է: Նոր աշխատանքի ընդունվողի համար աշխատանքային պայմանագիր կնքելուց արդյո՞ք կարող եմ ավելացնել նոր կետ և ինչպե՞ս ձևակերպեմ: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Քնարիկ

Իհարկե կարող եք,դա դուք եք սահմանում և երկուստեք ստորագրման եք տալիս:

Tigran

1 աշխատողի 63 տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը աշխատանքային պայմանագրում բացակայում է, ապա կարող է աշխատողը շարունակել աշխատել, քանի դեռ ի վիճակի է:
2 Նոր աշխատանքի ընդունվողի համար աշխատանքային պայմանագիր կնքելուց արդյո՞ք կարող եմ ավելացնել նոր կետ և ինչպե՞ս ձևակերպեմ: Կհստակեցնեք՝ ի՞նչ կետի մասին է։