Ժաննա.
Հարգելի հաշվապահներ, հարցս շատ շտապ է, խնդրում եմ արձագանքել, անչափ շնորհակալ կլինեմ: Ուրեմն այսպես, օրենքի սահմաններում կլինի՞ արդյոք, եթե օրինակ խոհարարը յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի աշխատի ժամը 11.00-24.00-ը, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ օրերին 11.00-18.00-ն, իսկ կիրակի և երկուշաբթի օրերը լինի հանգստում: Իմ հաշվարկով նա շաբաթական աշխատում է 34 ժամ, ու 11.00-24.00-ն չի հաշվարկվում որպես արտաժամյա աշխատանք, ու նաև չի էլ վճարվում: Սպասում եմ ձեր արձագանքներին:
Խոհարարն աշխատում է 2 օր 13-ական ժամ, 3 օր 7-ական ժամ: Եթե դուք նրա համար հաշվարկում եք ընդմիջման ժամ այդ հատվածում, ապա շաբաթական 42 ժամ>40 ժամից, եթե ոչ, ապա 47 ժամ>40:
Հարցի 2-րդ կողմը ըստ աշխատանքային օրենսգրքի 22.00-06.00 համարվում է գիշերային աշխատանք, որի համար վճարվում է յուրաքանչյուր ժամի համար 30% աշխատավարձի հավելում:
Հարգելի Նաիրա, 2 օրվա համար, երբ աշխատում է 11.00-24.00-ն, ընդմիջում տրվում է 2 ժամ, և աշխատանքը ստացվում է 11 ժամ, այդպիսով շաբաթական 40 ժամը չի գերազանցվում: