Գայանե.
Համատեղությամբ աշխատողն ազատվել է իր հիմնական աշխատավայրից, որտեղ նա չի պահանջել լրացնել համատեղությամբ աշխատելու մասին տվյալներ: Քանի որ այսուհետ մեր ընկերությունն է նրա համար հիմնական աշխատավայր, թույլատրելի՞ է արդյոք, որ նախկին աշխատավայրից նրան ազատելու վերաբերյալ գրառումից հետո լրացնենք համատեղությամբ աշխատելու մասին տվյալները, ինչպե՞ս նշենք գրքույկում, որ պարզ լինի ներկայումս նրա աշխատելու փաստը:
Գրքույկը Ձեզ մոտ է արդեն, ինչպես հասկացա, և նա ազատվել է հիմնական աշխատավայրից: Ուղղակի գրեք Ձեր կազմակերպություն ընդունվելու տվյալները և նշեք, որ ընդունված է համատեղության կարգով, հետո նրա հիմնական աշխատավայրից ազատվելու օրվան հաջորդող օրը եթե ձեր մոտի պայմանագրում կատարել եք փոփոխություն համապատասխան կետում, որ այսինչ աշխատողը այսինչ ամսաթվից համարվում է հիմնական աշխատող, գրքույկում գրեք համաձայնագրի օրը, համարը և լրացրեք, որ աշխատողը անցել է հիմնական աշխատանքի: Եթե նորից հարց ծագի, դիմեք :)))))