Մ.
Հարցս վերաբերում է աշխատանքային գրքույկին:
Ես կորցրել եմ աշխատանքային գրքույկս եւ ուզում եմ վերականգնել:
Գիտեմ, որ պետք է ամեն ինչ լրացվի նույն հերթականությամբ, ինչ նախկինում:
1. Պետք է արդյոք, որ նոր գրքույկը ներկայացվի եւ գրանցվի ինչ-որ տեղ:
2. Պարտադիր է, որ համատեղության կարգով աշխատած տարիների ստաժը գրանցվի, թե բավական է, որ միայն հիմնական աշխատավայրի տվյալները լինեն:
3. Իմ նախորդ գրքույկը խորհրդային էր: Գիտեմ, որ 2007-ի թե 2008-ի հուլիսից նոր` հայկական գրքույկներն են մտել ուժի մեջ: Հիմա ես պետք է վերցնեմ նոր գրքույկներից, թե խորհրդային:
Կանխավ շնորհակալ եմ:
Աշխատանքային գրքույկը կորցնելու կամ ոչ պիտանի դառանլու դեպքում, տրվում է աշխատանքային գրքույկի կրկնօրինակ, որը լրացվում է, վերջին գործատուի կողմից:
Իսկ եթե կորցնելու պահին գրքույկս եղել է ոչ թե գործատուի, այլ ինձ մոտ:
Իսկ ինչ հերթականությամբ պետք է լրացվի աշխատանքային ստաժս?:
Համատեղության կարգով աշխատանքային ստաժը պարտադիր է, որ լրացվի, թե կախված է աշխատողի ցանկությունից:
Աշխատանքի պետական տեսչության կայքում կարողեք գտնել Ձեր բոլոր հարցերի պատասխանները, կամ նայեք ՀՀ Կառավաևության 2006 թվականի հունիսի 16-ի N 876-Ն որոշման` 1-ին և 2-րդ Հավելվածները:
Եթե աշխատանքային գրքույկը կորցնելու դեպքում տրվում է կրկնօրինակ, կարող է այն համարվել վավեր փաստաթուղթ?