Astghik.
Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, օգնեք ինձ մեկ հարցում խնդրում եմ. եթե աշխատողը համաձայն ՀՀ ԱՕ-ի տոնական կամ հանգստյան օրերին չի աշխատել, արդյո՞ք նա պետք է վարձատրվի չեկած օրերի համար: Խնդրում եմ նշել` որտեղից կարող եմ ինֆորմացիա վերցնել այս հարցի վերաբերյալ:
Իսկ ինչու՞ պետք է վարձատրեք,եթե չի աշխատել: Պարզապես բացակա դրեք և վերջ:
Եթե հարցի վերաբերյալ ունեք փաստացի հիմնավորում, խնդրում եմ նշեք հիմքերը:
Իսկ ինչու՞ պիտի բացակա դնեք: Աշխատանքային օրենսգրքում ասում է, որ աշխատանքային և տոնական օրերին աշխատողն չպետք է աշխատի, ու եթե իրեն ստիպել են, որ աշխատի, բայց նա չի աշխատել, ապա ոչ ոք իրավունք չունի իրեն բացակա դնել, բացի հերթափոխով աշխատող աշխատողներին:
Ես ձեզ հետ համամիտ եմ, հարգելի Ինեսա, ԱՕ-ով սահմանված տոնական և հիշատակի օրերին աշխատողը աշխատանքի չներկայանալու դեպքում, նրա անվան դիմաց տաբելում այդ օրը չի լրացվում: Պարզապես ինձ հետաքրքրում էր վարձատրության պահը, եթե աշխատողը չի ներկայացել աշխատանքի, պե՞տք է ներկա դրվի և վճարվի: Քանի որ իր մեղքով չի նստել տանը:
Բայց չէ՞ որ գործատուն հրաման է տալիս, որ այսինչ օրը այսինչ աշխատակիցների համար համարվում է աշխատանքային օր և այդ մասին ողջամիտ ժամկետներում տեղեկացնում է աշխատողին: Կարդացեք Հոդված 5. կետ 2. Ներքին իրավական ակտերն ընդունվում են կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքի (հերթափոխային) և հանգստի ժամանակացույցերը (գրաֆիկները) հաստատելու, աշխատողներին արտաժամյա աշխատանքի և հերթապահության ներգրավելու, ինչպես նաև սույն oրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:
հոդված 145 կետ 2. Արտաժամյա աշխատանքի ներգրավելու անհրաժեշտության դեպքերում գործատուն այդ մասին ողջամիտ ժամկետներում տեղեկացնում է աշխատողին, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի: