Բարև Ձեզ։ Ունենք աշխատակից ում ՀՀ քաղաքացիությունը դադարել է աշխատանքի ընդունվելուց մեկ շաբաթ հետո։ Վերջինս հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ Արդյո՞ք նրա հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը պետք է փոխել։ Եվ եթե հնարավոր է՝ կարո՞ղ եք ուղարկել օտարերկրացու հետ պայմանագրի օրինակ:
Այո, նրա հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը պետք է փոխել, գրանցման հայտը ևս։ Իսկ հարկման հարցերում հաշվի առնել նաև ՌԴ-ի հետ կրկնակի հարկման բացառման համաձայնագիրը:
Աշխատակիցը պետք է ունենա կացության քարտ, աշխատանքային պայմանագրի ժամկետը պետք է դարձնել որոշակի, և գրանցման հայտն էլ ճշգրտել։
Պետք է նոր պայմանագիր կնքել կամ համաձայնագիր, հայտը ևս պարտադիր պետք է փոխել: