Սոնա.
Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը ամբողջ ամիս բացակայել է աշխատանքից և ստացել բացականեր, այս դեպքում աշխատավարձ չի՞ ձևավորվում, հարկ չի՞ առաջանում, և ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկել այս աշխատակցի նկատմամբ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սոնա.
Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը ամբողջ ամիս բացակայել է աշխատանքից և ստացել բացականեր, այս դեպքում աշխատավարձ չի՞ ձևավորվում, հարկ չի՞ առաջանում, և ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկել այս աշխատակցի նկատմամբ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Նախապես պետք է տրվեր հրաման չվճարվող արձակուրդի մասին: Կամ, նույնիսկ մեկ օր անհարգելի բացակայության դեպքում կարող եք գործից ազատել:
Եթե բացակայել է` չի ձևավորվում, եթե չի ստացել եկամուտ` հարկ չի առաջանում: Կարող եք ազատել Հոդված 113. անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում:
Եթե չեք ազատում աշխատանքից, անհարգելի բացակայության համար, ապա եկամտային հարկի հաշվարկի մեջ չեք ցույց տալիս աշխատավարձ և աշխատած ժամերը նշում եք 0։
Իրավունք ունեք ազատելու այս հիմքով՝ ԱՕ հ,113 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` 9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում:
Բարև Ձեզ։ Նախ պահանջեք գրավոր բացատրագիր, գուցե տնօրինության կողմից այն հարգելի դիտվի, հակառակ դեպքում կարող եք կամ որպես կարգապահական տույժ գրավոր նկատողություն անել կամ կրկնվելու դեպքում ազատել Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով։ Եթե ազատելու նպատակ չկա, ապա այդ ամսվա եկամտային հարկի հաշվարկում 0 եք դնում և՛ աշխատավարձը, և՛ փաստացի աշխատած ժամերը։