Աշխատակիցը չի ներկայացել աշխատանքի

Եվա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել: Մեր ընկերության աշխատակիցը, որն աշխատում էր 2010թ. օգոստոս ամսից և արձակուրդ չի գնացել (վճարովի արձակուրդի մասին է խոսքը), 2011թ. ապրիլ ամսին իր հաշվին արձակուրդ է վերցրել (չվճարվող արձակուրդ) 1 ամիս ժամանակով և ժամկետի ավարտից հետո այլևս աշխատանքի չի ներկայացել: Իմացանք, որ արտերկիր է գնացել: Հիմա պետք է աշխատանքից ազատենք: Ինչպե՞ս վարվել: Ազատման դիմում չկա: Արդյո՞ք չօգտագործած արձակուրդի փոխհատուցում տրվելու է: Ասեմ, որ աշխատած-չվճարված օրական չունի: Եթե հաշվարկեմ, ապա ու՞մ վճարեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Դավիթ Ասատրյան

Իսկ որտե՞ղ է երևում, որ արտերկրում է: Հաշվեք ամեն ինչ և վճարեք դրամարկղի ելքի օրդերով, իսկ ստորագրությունը, կարծում եմ, խնդիր չէ: Ամեն ինչ կախված է ձեր ցանկություններից:

Եվա

Շնորհակալ եմ, Դավիթ, դա էլ է տարբերակ: Իսկ ո՞ր հոդվածով ազատենք՝ 112՞, թե 113՞: Եթե 112, ապա իր կողմից դիմում գրենք ու Ձեր ասած տարբերակը, որն իրականում այնքան էլ ճիշտ չէ: Եթե 113, որը համապատասխանում է իրականությանը, ինչպե՞ս անել, որ հակասություն չառաջանա: Չէ՞ որ եթե չի ներկայացել աշխատանքի, ապա վերջնահաշվարկը ո՞վ է ստացել:

Դ. Արսեն

Հարգելի Եվա, ըստ ԱՕ 112 հոդվածի՝ աշխատողը պետք է ծանուցեր: Նման դեպքում ես կառաջնորդվեի ԱՕ 113 հոդված կետ 9-ով: Դա իմ կարծիքն է:

Լիդա

Հարգելի Եվա, իմ կարծիքով ավելի ճիշտ կվարվեք, եթե հաշվարկեք այդ չօգտագործված արձակուրդի գումարը, այնուհետև վճարման ժամկետի ավարտից հետո դեպոնագրեք: Իսկ հետագայում այդ պարտքը դուրս գրեք, այսինքն՝ եկամուտ ճանաչեք, որպեսզի հետագայում շահութահարկի գծով ռիսկ չունենաք:

Սիմոն

Հարգելի Եվա, ինչքան հասկացա` այդ աշխատողը Ձեր կազմակերպությանը տեղյակ չի պահել աշխատանքի չներկայանալու իր որոշման մասին, այսինքն՝ անհարգելի պատճառով չի ներկայացել աշխատանքի, ուստի և Դուք պետք է առաջնորդվեք ԱՕ 113 հոդվածի 9-րդ կետին համապատասխան և լուծեք աշխատանքային պայմանագիրը: Ինչպես նաև՝ պետք է կատարեք վերջնահաշվարկ, տվեք դրամարկղ` վՃարման: Իմ կարծիքով սահմանված ժամկետում այդ գումարը կարող է ստանալ ցանկացած ոք, եթե ներկայացնի այդ աշխատողի կողմից ձեռագիր գրված լիազորագիր գումարը ստանալու մասին` նշելով անձնագրային տվյալները և ամսաթիվը:

Եվա

Շատ շնորհակալ եմ, հարգելի հաշվապահներ: Համամիտ եմ ԱՕ 113 հոդված կետ 9-ով ազատելուն: Լիդայի առաջարկած դեպոնացնելու տարբերակը ճիշտ է:

Աննա

Իսկ քանի՞ օր կարող ենք բացակա դնել, ինձ թվում է՝ 1 օրը քիչ է ազատելու համար, չնայած օրենսգիրքը թույլ է տալիս: