Աշխատակիցը աշխատանքային պարտականությունները լավ չի կատարում

Սերոժ․

Հարգելիներս, խնդրում եմ փորձի փոխանակում իրականացնել հետևյալ հարցի վերաբերյալ՝ Եթե հղի աշխատակիցը աշխատանքային պարտականությունները լավ չի կատարում՝ աշխատանքի հաճախում է ուշացումներով, հանձնարարությունները չի կատարում և բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում՝ ի՞նչ կարելի է անել, ո՞րն է առավել գործուն միջոցը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զոյա

Հարգելի Սերոժ, աշխատակիցը աշխատանքային պարտականությունները լավ չկատարելու կամ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքում առաջին անգամվա համար գրավոր՝ հրամանի տեսքով զգուշացում եք տալիս:

Ալլա

Համաձայն ԱՕ Հոդված 113.Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը
5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում.
6) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում. անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի աշխատանքի չներկայանալու դեպքում.
Բայց ԱՕ Հոդված 114.Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը
1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է 1) հղի կանանց հետ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
Կարող եք կիրառել կարգապահական տույժ համաձայն ԱՕ Հոդված 223.Կարգապահական տույժերը
1. Աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:
2. Առանձին կատեգորիայի աշխատողների համար օրենքով կարող են սահմանվել նաև կարգապահական այլ տույժեր:

Tigran

Դրա համար առաջինը բացատրագիր եք վերցնում ու նկատողություն տալիս:

Սերոժ

Լավ, բայց էստեղ պատժելը չի բուն նպատակը, այլ իրավիճակը վերահսկելը… եթե չենք կարողանում ազատել աշխատանքից, չենք կարող անվերջ նկատողություն տալ… չենք կարող նաև ստիպել, որ աշխատանքի չգա կամ էական պայման չենք կարող փոխել առանց վերջինիս համաձայնության… ներգործելու այլ տարբերակներ կարո՞ղ եք առաջարկել:

Tigran

Որևէ կերպ չներազդելու դեպքում, իրավիճակի վրա ազդել չեք կարող, համ էլ կարգապահական տույժերը անվերջ չեն, իսկ հղիությունը արադարացում չէ աշխատանքի ուշացման կամ վատ կատարման: Եթե նորմալ եղանակով իրավիճակի փոփոխման չեք հասնում, անցեք ոչ ֆորմալի, աշխատանքային մթնոլարտի վրա է ազդում:

Էմիլի

Առաջին դեպքի համար բացատրագիր եք վերցնում՝ գրավոր, ապա ևս նոր թերության դեպքում հրամանի տեսքով զգուշացում եք տալիս, ինչպես նաև ուսումնասիրեք ԱՕ Հոդված 113 և 114:

Արա

Սկզբում տրվում է նկատողություն, երեք այդպիսի նկատողությունը հիմք է աշխատանքից ազատելու համար, սակայն մինչև նկատողություններ տալը պիտի պահանջվի բացատրություն։