Աշխատաժամանակի բաշխում

Անահիտ.

Բարև ձեզ։ Եթե աշխատում ես նույն դպրոցում` օպերատոր և ուսուցիչ, ինչպե՞ս բաշխել աշխատաժամանակը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ես կարծում եմ, պետք է վերցնել ռեալ ժամանակահատվածները, որը ավելի շատ է, նա էլ ձևակերպել որպես հիմնական աշխատանք, իսկ մյուսը՝ որպես համատեղությամբ կատարվող աշխատանք։

Անահիտ

Եթե աշխատում ես նույն դպրոցում` 0,5 դրույքով օպերատոր և 14 դասաժամով ուսուցիչ, պետք է ամբողջ աշխատաժամանակի ընթացքում երկու գործն էլ անես ըստ օրենքի, թե պետք է աշխատաժամանակի 4ժամ անես մի գործը, իսկ մյուս կեսին` օպերատորությունը: Ես խնդրում եմ, եթե օրենք կա՝ օրենքով գրեք:

Ալլա

ԱՕ Հոդված 139.Աշխատաժամանակի տևողությունը
1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:
3. Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:
4. Առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն) աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Նման աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից:

Tigran

Դա համատեղությամբ աշխատանք է, հիմնական որպես որն է ձեր մոտ հրամանագրված, իսկ ժամերի բաշխումը պետք է արդեն կատարված լիներ կամ առաջնայինը այս է, համատեղությամբը սա, ու ժամերը հստակ գրվեր, եթե դասաժամ չկա, որևէ օր ուրեմն որպես օպերատոր այս ժամից այս ժամը: