Գոռ.
Բարև Ձեզ, ասացեք խնդրեմ` կա՞ ինչ որ օրենք կամ որոշում` մինչև 1 տարեկան երեխայի խնամքի համար աշխատանքից 1 ժամ շուտ գնալու տարբերակ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գոռ.
Բարև Ձեզ, ասացեք խնդրեմ` կա՞ ինչ որ օրենք կամ որոշում` մինչև 1 տարեկան երեխայի խնամքի համար աշխատանքից 1 ժամ շուտ գնալու տարբերակ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, ունի: Նայեք, խնդրեմ, աշխատանքային օրենսգրքի 141 հոդվածը` Ոչ լրիվ աշխատաժամանակ:
Համաձայն ԱՕ 258 հոդվածի 5-րդ կետի, նշվում է ոչ թե 1 ժամ շուտ տուն գնալու մասին, այլ յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվող ընդմիջման մասին: Եթե 9-ից 12-ը և 13-16-ը աշխատանքային ժամեր են, ապա 12-13-ը և 16-17-ը ընդմիջման ժամերն են: Եվ եթե աշխատանքը ավարտվում է 17:00-ին, ստացվում է մեկ ժամ շուտ է գնում տուն:
5. Երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ: Երեխային կերակրելու համար նախատեսված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով:
(258-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն)