Հայկ․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Այսպիսի հարց ունեմ․ եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն դրամարկղում ունի կուտակված գումար, կարելի՞ է արդյոք այդ գումարը այս պահին հիմնադրին անտոկոս փոխառության տալ, իսկ ամիսներ անց այդ փոխառության հաշվին մարել հիմնադրի շահաբաժնի պարտքը 529 հաշվով: Արդյո՞ք 2022թ. հուլիսից հետո այդ գործարքը կդիտվի կանխիկ գործարք և կհամարվի օրենքի խախտում: Այս պահին չեմ կարող շահաբաժին վճարել, քանի որ պատրաստ չենք 5% եկամտային հարկ մուծելու: Նախապես շնորհակալ եմ։
Կարծում եմ չի դիտվի կանխիկ գործարք, քանի որ փոխառության տրամադրումը կատարում եք մինչև օրենքում նշված ամսաթիվը, իսկ փոխմարումը դա վճարում չի համարվում, համաձայն ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի հոդված 3
1) անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)` կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը).
և
4) կանխիկ ձևով գործառնություն (վճարում) ՝ սույն օրենքով սահմանված՝ անկանխիկ չհանդիսացող վճարում.
Շահաբաժնի եկամտային հարկը կարող եք այդ գումարի հաշվին էլ վճարել: Խնդիր չի լինի եթե անկանխիկ մարվի հուլիսի 1-ից հետո: