Անորոշ, թե՞ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ աշխատանքային պայմանագրերի ժամկետը կարող է լինել անորոշ և որոշակի, սակայն, որոշ տեղեկատվական աղբյուրներից կարդացել եմ, որ ավելի լավ է, որ աշխատանքային պայմանագրերը լինեն անորոշ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զոյա

Հարգելի Ռուզաննա, աշխատանքային պայմանագիրը կնքվում է գործատույի և աշխատողի միջև, եթե աշխատողը չի սահմանում որոշակի ժամանակ աշխատելու համար այդ դեպքում կնքեք անորոշ:

Ալլա

Դա կախված է ձեր աշխատանքների բնույթից և գործատուի հետ պայմանավորվածությունից։
ԱՕ Հոդված 95.Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը 1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ:
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:
2.1. Եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է, կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկրորդ անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Սույն մասում ամրագրված դրույթը չի տարածվում սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա:
3. Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև
1) ընտրովի պաշտոններում աշխատողների հետ ընտրված ժամանակահատվածով.
1.1) օրենքով սահմանված ժամկետով նշանակված աշխատողների հետ.
2) (կետն ուժը կորցրել է; 03.10.19 ՀՕ-183-Ն)
3) սեզոնային աշխատանքներ կատարողների հետ.
4) ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ.
5) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ.
6) օտարերկրացիների հետ աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով.
7) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և վաթսուներեք տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող և վաթսունհինգ տարին լրացած անձանց հետ՝ գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա:

Tigran

Դրանք պայմանավորվող կողմերի որոշմամբ են լինում, կարդացեք ԱՕ հոդվածները:

Karine

Եթե աշխատանքի բնույթից կախված անհրաժեշտություն չկա կնքել որոշակի ժամկետով պայմանագիր, ապա ճիշտ կլինի կնքել անորոշ ժամկետով և ձեզ համար էլ հեշտ կլինի ամեն տարին մեկ նոր պայմանագիր կնքելու կամ երկարացնելու անհրաժեշտություն չի լինի։

Ներսես

Այդտեղ լավի կամ վատի խնդիր չկա, աշխատողի և գործատուի փոխհամաձայնությամբ է կնքվում պայմանագիրը, ելնելով աշխատանքի բույթից կարող է սահմանվել ժամկետ կամ կնքել անորոշ Ժամկետով: